Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Ղազարյաններ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Ղազարյաններ

Ղազարյանների բժշկական ընտանիքի առաջին ներկայացուցիչը Հայրազատ Գաբրիելի Ղազարյանն է: Նա ծնվել է 1922 թվականին, նախկին Ախտա, ներկայիս Հրազդան քաղաքում: Գերազանցությամբ ավարտելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը` երիտասարդ բժիշկը նշանակվել է Հրազդանի շրջանի առողջապահական համակարգի ղեկավար: Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայրազատ Ղազարյանն իր փորձն ու գիտելիքներն է փոխանցել երիտասարդ շատ բժիշկների, որոնք ձեռք են բերել կազմակերպական, գործնական ու գիտական մեծ հմտություններ` դառնալով Հայաստանի խոշոր բժշկական հաստատությունների ղեկավարներ: Անվանի բժիշկը երկար տարիներ աշխատել է բժշկական համալսարանում` ղեկավարելով անատոմիայի ամբիոնը: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ Հայրազատ Ղազարյանը ղեկավարել է Հայաստանի Սանավիացիան, շնորհիվ կազմակերպական մեծ փորձի, նա զգալի ներդրում է ունեցել տուժածների կյանքի փրկության գործում: Հայրազատ Ղազարյանը մահացել է 1989 թվականին Երևանում: 

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ՂազարյաններԲժշկի պատասխանատու մասնագիտությունն էր ընտրել նաև Հայրազատ Ղազարյանի կինը՝ Վանուհի Հովսեփի Սերիկը: Նա ծնվել է 1921թվականին Կիրովականում: Խորհրդային Հայաստանի վաստակավոր բժշկուհին բժշկական գիտությունների թեկնածու էր, Մարգարյանի անվան գիտահետազոտական ինստիտուտում եղել է առաջատար մանկաբարձ-գինեկոլոգ: Մեծ հայրենական պատերազմի տարիներին նա աշխատել է Հրազդանի հիվանդանոցում (Ախտա): Պատերազմի տարիներին թիկունքում ակտիվ ու լավ աշխատանքի համար նա արժանացել է բազում պարգևների: Հետագայում Վանուհի Սերիկն իրականացրել է գիտագործնական և հասարակական գործունեություն, եղել է Երևանի Սպանդարյանի շրջանային պատգամավոր:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ՂազարյաններԲժիշկների ընտանիքի զավակը՝ Միշիկ Հայրազատի Ղազարյանը, մասնագիտությամբ ֆիզիկոս է, ծնվել է 1948 թվականին: Անվանի գիտնականը Խորհրդային միության պետական մրցանակի դափնեկիր է, ՀՀ ԳԱԱ արտասհամանյան անդամ, Ա. Մ. Պրոխորովի անվան ինժեներական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Նա սպեկտորի/միջակայք/ տեսանելի մասի ամենավառ իմպուլսային-պարբերական լազերի ստեղծողն է: Մոսկվայում 1970-ին Միշիկ Ղազարյանը ավարտել է ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը՝ստանալով օպտիկա և սպեկտրոսկոպիա մասնագիտությունը: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դկտոր, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը 1970 թվականից աշխատում է ՖԻԱՆ-ում լյումինիսցենցիայի բաժնում՝ որպես առաջատար գիտաշխատող: Դոկտորական դիսերտացիան նա պաշտպանել է 1989-ին, իսկ 2003-ին Միշիկ Ղազարյանին շնորհվել է պրոֆեսորի կոչումը: Նրա գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են վերականգնվող լազերների ստեղծմանը, լազերային բժշկությանը: Նշանավոր գիտնականը հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների ու մասնագիտական գրքերի: Գիտական ծավալուն աշխատանքի համար վաստակաշատ ֆիզիկոսն արժանացել է բարձր պարգևների: 

                               

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ՂազարյաններԲժշկի մասնագիտությունն է ընտրել նաև Միշիկ Ղազարյանի կինը` Արփիկ Աշոտի Հասրաթյանը: Նա ծնվել է 1950-ին Երևանում: 1973–ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Նույն թվականին ընդունվել է ասպիրանտուրա բժիշկների կատարելագործման ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում: Նա բժշկական գիտությունների դոկտոր է, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիկոս, բժիշկ-համաճարակաբան: Արփիկ Հասրաթյանն այժմ աշխատում է Ն.Ֆ. Գամալեի անվան գիտահետազոտական ինստիտուտում, ինչպես նաև Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնում: 

                                

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ՂազարյաններՄիշիկ Ղազարյանի որդին՝ Հայրազատ Ղազարյանը, շարունակում է բժիշկ տատիկ-պապիկի և մայրիկի պատասխանատու գործը՝ աշխատելով բժշկի մասնագիտությամբ:

 

Հայրազատ Ղազարյանը ծնվել է Երեւանում 1977թ.: 2001թ. նա ավարտել է Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան բժշկական ակադեմիան: 2003թ. պաշտպանել է գիտական թեզ «Վերերիկամային հորմոնալ-ակտիվ ուռուցքների լապարոսկոպիկ եւ ավանդական վիրաբուժական մոտեցումների համեմատական գնահատական» թեմայով եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է Մոսկվայի Ի.Մ Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում` աշխատելով վիրաբուժության բաժանմունքում 2001թ. -2007թ.թ.:

                                 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Ղազարյաններ2014թ.-ից աշխատում է Նորվեգիայի Կիրկենես քաղաքի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում:

 

Բացի լյարդի եւ վերերիկամային վիրաբուժությունից դոկտոր Ղազարյանը նպաստել է այլ ոլորտներում, այդ թվում` լապարոսկոպիկ ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության, նվազագույն ինվազիվ վիրաբուժության, լեղաքարային հիվանդության եւ խոլեդոխոլիթիազի ոլորտներում հետազոտություններին:

                                  

 ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ՂազարյաններՀայ հետազոտող Հայրազատ Ղազարյանը 2014 թ. սեպտեմբերի 2-ին, Օսլոյում պարգեւատրվել է Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի ոսկե մեդալով: Այս պատվավոր պարգեւը, որը տրվում է գիտական հետազոտությունների մեջ նշանակալի ներդրում ունեցող ակնառու երիտասարդ հետազոտողներին, Հայրազատ Ղազարյանին է հանձնվել Օսլոյի համալսարանում տեղի ունեցող ամենամյա մրցանակաբաշխության եւ թագավորական ոսկե մեդալի պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ: 

                                   

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Ղազարյաններ2007թ. Հայրազատ Ղազարյանը միացել է պրոֆեսոր Բյրոն Էդվինի/ Bjørn Edwin խմբին եւ աշխատել Օսլոյի համալսարանական հիվանդանոցում: 2013թ. նոր գիտական թեզ է պաշտպանել «Նոր նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաներ լյարդի ուռուցքով հիվանդների բուժման մեջ. լապարոսկոպիկ վիաբուժություն եւ էքստրակորպորալ բարձր էներգետիկ ուղղվածությամբ ուլտրաձայններ» (New Minimaly Invasive Techniques in the Treatment of Patients with Lesions in the Liver: Laparoscopy and Extracorporeal High Intensity Focused Ultrasounds) թեմայով, որի համար էլ արժանացել է այս բարձրագույն պարգեւին:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ՂազարյաններՆա մի շարք վիրաբուժական մասնագիտական ամսագրերի, այդ թվում` “Surgical Endoscopy” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է, ինչպես նաեւ մեկնաբան է մի շարք առաջատար ակադեմիական ամսագրերում (British Journal of Surgery; Surgery; Surgical Endoscopy; Surgical Laparoscopy, Endoscopy & Percutaneous Techniques; HPB; Hepatobiliary & Pancreatic Diseases International; World Journal of Surgical Oncology; World Journal of Gastroenterol): Նա հեղինակ է ավիլի քան 35 գիտական հոդվածների եւ մոտ 100 ռեֆերատների:

 

Առողջապահության ոլորտում գործունեության համար Հայրազատ Ղազարյանը պարգեւատրվել է Ռուսաստանի, Նորվեգիայի եւ այլ միջազգային մրցանակներով:

                                   

Նա դասախոսությունով հանդես է եկել Հայաստանում, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». ՂազարյաններԲժշկական կրթություն է ստացել նաև կրտսեր Հայրազատ Ղազարյանի քույրը` Սերինե Ղազարյանը: Նա ծնվել է 1975 թվականին Երևանում: 1998-ին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի բժշկական ակադեմիան: Սերինեն ընտրել է տատիկի նեղ մասնագիտությունը: Բժշկական գիտությունների թեկնածուն մանկաբարձ-գինեկոլոգ է: Նա ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից-անդամ է: Երկար տարիներ աշխատել է Սնեգիրևի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի հիվանդանոցում: Այժմ նա աշխատում է Մոսկվայի ամերիկյան բժշկական կենտրոնում:

                                    

 Հայրազատ Ղազարյանը Նորվեգիայում, իսկ ընտանիքի մյուս անդամները Ռուսաստանում հաջողությամբ շարունակում են իրենց գործունեությունը ի նպաստ առողջապահության տարբեր ոլորտների զարգացման:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ